Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

«Մենք մէկ ու միեւնոյն ժողովուրդի մը զաւակներն ենք»

«Մենք մէկ ու միեւնոյն ժողովուրդի մը զաւակներն ենք»
02.11.2012 | 14:23

«Համացանցը եւ ընկերային կայքերը՝ դիմատետր եւ այլք, յեղաշրջեցին կեանքը ընդհանրապէս եւ հայ կեանքը մասնաւորապէս: Աշխարհասփիւռ հայութեան մասնիկները այժմ հնարաւորութիւնը ունին անմիջականօրէն կապուելու իրար հետ, միտքեր, տեսակէտներ եւ ապրումներ փոխանակելու, վիրթուալ տարածքին մէջ զիրար գտնելու: Կարելի է այս ձեւով զգալ հայութեան զարկերակը, հոգեկան կամուրջ հաստատել հեռաւոր ծանօթին ու անծանօթին հետ եւ վերջապէս զգալ, թէ խորքին մէջ մենք կ՚ապրինք միեւնոյն հոգսերով ու տագնապներով, երազներով ու տեսիլքով: Զգալ, թէ մենք մէկ ու միեւնոյն ժողովուրդի մը զաւակներն ենք` թեւ հեռու իրարմէ, բայց միշտ իրար հետ ու անբաժան»,-ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ այսպիսի գրառում է արել Նիկոսիայում լույս տեսնող «Ազատ խօսք» հանդեսի խմբագիր Երան Կույումջյանը:

Դիտվել է՝ 1118

Մեկնաբանություններ